Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Հայաստանի վտանգն ու հնարավորությունը, քանի դեռ Ռուսաստանն ու Թուրքիան կծում են միմյանց

Բաքվում Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել: Նախ՝ Պուտինն իր «սովորության» համաձայն սպասեցնել է տվել՝ այս անգամ Էրդողանին, իսկ հետո տեղի է ունեցել շատ ուշագրավ երկխոսություն, իհարկե՝ այն հատվածում, որը հասանելի է եղել մամուլի համար:

Էրդողանը նկատել է, թե Բաքվի խաղերին չի եկել Եվրամիության և ոչ մի առաջնորդ: Թուրքիայի նախագահը հավանաբար դրանով փորձել է ակնարկել, որ դրա պատճառը Պուտինն է, և եթե նա չլիներ Բաքվում, ապա գուցե լինեին Եվրամիության առաջնորդներ: Պուտինը պատասխանել է, որ չնայած ԵՄ առաջնորդների բացակայությանը, կա Թուրքիան, որը անդամության թեկնածու է և այստեղ ներկայացնում է ԵՄ բոլոր երկրներին: Էրդողանն էլ արձագանքել է, թե իրենք գործընթացի մեջ են: Պուտինն, ըստ ամենայնի, փորձել է Թուրքիայի նախագահին մեղադրել կամ կասկածել, այսպես ասած, եվրոպական խաղեր խաղալու համար:

Բանն այն է, որ Թուրքիայում նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունն ավարտվեց Էրդողանի համար, ըստ էության, ֆիասկոյով: Այդ գործիչն ու նրա գլխավորած ուժը կորցրին 13-ամյա բացարձակ իշխանությունը և ստիպված են կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ, որպեսզի կարողանան կառավարություն ձևավորել: Բայց ամենամեծ հարվածն այն է, որ Էրդողանը երևի թե ստիպված է հրաժեշտ տալ նախագահական գերիշխանության ծրագրերին, որ փորձելու էր առաջ մղել ընտրություններից հետո, եթե վերստին ստանար բացարձակ մեծամասնություն: Էրդողանի պարտությունը կարող է լիովին նոր իրավիճակ ստեղծել Թուրքիայում:

Բանն այն է, որ ներքին գերիշխանության հիմքով, Էրդողանը բավական ագրեսիվ էր սկսել խոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: Ներկայումս նա փաստորեն կորցրել է այդ ագրեսիվության հիմքերը: Հետևաբար՝ Թուրքիան այսօր կանգնած է կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվելու հեռանկարի առաջ, եթե իհարկե այդ երկրում շարունակվի ներքաղաքական գրեթե ճգնաժամային կամ անորոշ վիճակը, ուժերի հարաբերության բավական երերուն պատկերը: Պուտինը, ըստ երևույթին, գրոհ է սկսել Էրդողանի դեմ և ակնարկել է, որ նա կարող է անցնել Եվրամիության թելադրանքի տակ:

Այստեղ, իհարկե, մի կողմից կա հոգեբանական ճնշման բաժին, մյուս կողմից՝ նաև Ռուսաստանի համար դա իսկապես մտահոգիչ հեռանկար կլինի, քանի որ միջազգային մեկուսացման մեջ գտնվող Մոսկվայի համար Թուրքիան երևի թե եզակի գործընկեր է՝ այն իմաստով, որ այստեղ կա որոշակիորեն քաշային կատեգորիաների համարժեքություն: Ներկայումս, իհարկե, Թուրքիայի քաշը զգալիորեն թեթևացել է, և Պուտինը մի կողմից կարող է ճնշում բանեցնելով փորձել Անկարայի հետ հարաբերություններում դուրս գալ, այսպես ասած, թելադրող դիրքեր, մյուս կողմից՝ Ռուսաստանը էական գործոնից կզրկվի, եթե այդ դիրքեր դուրս գա Եվրամիությունը կամ ընդհանրապես Արևմուտքը, և ինքնուրույն քաղաքականություն և խաղ վարող Թուրքիա կառուցելու Էրդողանի երկարատև ջանքերն անփառունակ ավարտ ունենան, և Թուրքիան վերադառնա արևմտյան քաղաքականության ուղեծիր:

Այս տեսանկյունից, ռուս-թուրքական հարաբերություններին ներկայումս գուցե բարդ շրջան է սպասում, ինչը մի կողմից կարող է շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ ռուս-թուրքական լավ հարաբերությունները սովորաբար ավարտվում են Հայաստանի հաշվին վտանգավոր գործարքներով, մյուս կողմից, սակայն, եթե Թուրքիան դադարում է արդյունավետ հակակշիռ լինել Ռուսաստանին, ապա տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը ավելանում է, իսկ Մոսկվայի ազդեցության ավելացումը՝ հաշվի առնելով Պուտինի տարածաշրջանային քաղաքականության վեկտորները, Հայաստանին թերևս չի խոստանում որևէ լավ բան:

Առաջին հերթին խոսքը ռուս-ադրբեջանական ջերմության մասին է, որտեղ Մոսկվան վերջին տարիներին ցուցաբերում է զարմանալի հետևողականություն: Այստեղ Անկարան ինչ-որ իմաստով մրցակից է Մոսկվային, քանի որ խանդով է վերաբերվում «կրտսեր եղբոր» ՌԴ հետ ինքնուրույն հարաբերություններին: Անկարայի համար երևի թե ցանկալին այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունը զարգանա իր «ավագությամբ», և Բաքուն գնա այդ հարաբերությունների խորացման այն աստիճանի, որը որ հավանության կարժանացնի Անկարան: Մինչդեռ, եթե այսօր Անկարան ներքաղաքական բավական հեղհեղուկ, թույլ դիրքեր ունի, Բաքուն կարող է «ինքնուրույնություն» ցուցաբերել, և եթե վերանա ռուս-թուրքական մրցակցությունն ու հակակշռումն այդ հարցում, ապա Մոսկվան ու Բաքուն կարող են հանգել Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածությունների:

Այդ տեսանկյունից, կա գործնական ու տեսական երկու հանգամանք, որոնց դեպքում Հայաստանի համար կարող է ստեղծվել տարածաշրջանային շահեկան իրավիճակ: Գործնականն այն է, որ Արևմուտքը որքան հնարավոր է արագորեն ձևավորի իր վերաբերմունքը Թուրքիայի նոր իրավիճակի հանդեպ և փորձի Անկարան վերադարձնել իր ուղեծիր, ինչը կփոխի տարածաշրջանային խաղի դասավորությունը և թույլ կտա հակակշռել ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքները: Տեսական առումով հետաքրքրական կլիներ, եթե Հայաստանը գործակցության որոշակի առաջարկներ աներ Թուրքիային՝ այդպիսով փորձելով հակակշռել ռուս-ադրբեջանական գործարքներին:

Ընդ որում՝ այստեղ իրողությունը կամ հեռանկարները տեսական են դառնում այն պատճառով, որ Հայաստանը զրկված է ինքնիշխան քաղաքականությունից, իսկ Ռուսաստանը թույլ չի տա, որ Երևանը փորձի ինքնուրույն զարգացումներ նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերության առումով: Իհարկե, պարզ չէ, թե ինչպես կարձագանքեր դրան Անկարան, բայց միաժամանակ հնարավոր է, որ Հայաստանի այդ նախաձեռնությունները լրացվեին Արևմուտքից, և տարածաշրջանում ձևավորվեր ուժերի իրապես նոր բալանս, որում երևի թե Հայաստանի անվտանգությունը կլիներ համեմատաբար առավել բարձր մակարդակի, քան ներկայումս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում