Սաուդյան Արաբիան երկուշաբթիից օտարերկրացի ներդրողների համար բացում է հասանելիությունն իր ֆոնդային շուկային՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սաուդյան ֆոնդային բորսայի (Tadawul) կապիտալիզացիան կազմում է 572 մլրդ դոլար։ Բորսան աշխարհում կապիտալիզացիայով զբաղեցնում է 11-րդ տեղը։ Այն եղել է օտարերկրացիների համար փակ բորսաներից մեկը։
Այդուհանդերձ՝ գործում են էական սահմանափակումներ։ Բաժնետոմսեր գնելու իրավունք կստանան միայն ներդրողները, ում թեկնածությունը հավանության կարժանացնեն կարգավորիչ մարմինները։ Դրվում է նաև ներդրումների չափի սահմանափակում։ Մասնավորապես, օրենքն արգելում է օտարերկրացիներին ստանալ տեղի ընկերությունների բաժնետոմսերի կեսից ավելին։