Thursday, 18 04 2024
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Ասանժը «կօգնի» Նազարբաևին

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ղազախական ընդդիմադիր Голос республики թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուզում է օգնել Ղազախստանի քաղաքացիներին պայքարել երկրում կոռուպցիայի դեմ:

Թերթում հայտնել են, որ այս շաբաթ Wikileaks-ի ներկայացուցիչներն հրատարակչությանն առաջարկել են համագործակցություն նրա հիմնադրի հետ: Նախօրեին Wikleaks-ը համաձայնության է եկել նաև ղազախական լրատվական КазТАГ ընկերության հետ:
«Որպեսզի ներկայացված լինես ամբողջ տարածաշրջանում, պետք է ներկայացված լինես Ղազախստանում, որը համարվում է ամենազարգացածն այս երկրների մեջ: Եվ այս երկրի զարգացումով է մեծամասամբ պայմանավորված տարածաշրջանի այլ երկրների զարգացումը»,- ասել է Ասանժը` բացատրելով թե ինչու է Wikileaks-ը ցանկանում ներկայացված լինել այս երկրում:

Նա կարծում է, որ մեծ դեր ունի նաև Ղազախստանի աշխարհաքաղաքական դիրքը:
«Մի կողմից՝ հսկայական Ռուսաստանը, մյուս կողմից` Արևմտյան կայսրությունը, ինչպես նաև Չինաստանը, որը ծաղկող կայսրություն է՝ կառավարման բարդ համակարգով»,- ավելացրել է Ասանժը:
«Իշխանությունների ցանկացած գործողություն այս երկրներում ուղեկցվում են հիշյալ ուժերի կողմից որևէ արձագանքով: Իշխանությունների փորձերը՝ մանևրել այդ ուժերի միջև, երկրի ներսում կոռուպցիայի աճի հետևանքն են, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է պաշտպանել իր շահերը: Մենք ուզում ենք Ղազախստանի հասարակությանը տեղեկություններ հաղորդել, որպեսզի օգնենք նրան զսպել այդ ուժերին»,- ընդգծել է Ասանժը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր կայքը պետք չէ համարել «Ղազախստանի հարցերով մասնագետ»: «Բայց մենք հավատում ենք, որ մարդիկ կարող են լուծել այդ խնդիրները: Մեր խնդիրը նրանց օգնելն է: Սակայն մարդիկ իրենք պետք է հասկանան, թե ինչ է կատարվում իրենց շուրջը»,- եզրափակել է Ասանժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում