ՕՊԵԿ-ի երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալը մայիսին հասել է 2012թ. օգոստոսի առավելագույնին՝ հայտնում է gazeta.ru-ն: Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցի համաձայն՝ մայիսին ՕՊԵԿ անդամները նավթի արդյունահանումն ավելացրել են օրական 50 հազար բարելով՝ օրական մինչև 31.33 մլն բարել:
Այդ ցուցանիշի աճն ապահովվել է Սաուդյան Արաբիայի, Իրաքի և ԱՄԷ-ի կողմից նավթի արդյունահանման ավելացմամբ:
Մասնավորապես, Սաուդյան Արաբիան հաշվետու շրջանում սկսել է արդյունահանել օրական մինչև 10.25 մլն բարել (օրական 10.16 մլն բարել երկիրն արդյունահանել է ապրիլին), Իրաքի նավթարդյունահանումը օրական ավելացել է 3.75-3.85 մլն բարելով: