Նավթի համաշխարհային գները ցուցաբերում են դրական դինամիկա՝ ներդրողների կողմից Չինաստանի տնտեսության խթանման նոր միջոցառումներին սպասելու ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Այսօր առավոտվա դրությամբ՝ Brent հյուսիսծովյան խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62.97 դոլարի, իսկ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 58.41 դոլարի։
Չինաստանի վիճակագրական բյուրոն հունիսի 8-ին հայտարարել է, որ նավթի ներկրման ծավալը երկիր մայիսին տարեկան կտրվածքով ընկել է 17.6 տոկոսով։