2010 թ. առաջին եռամսյակում Google ընկերության մաքուր եկամուտը կազմել է 2.3 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության եկամուտներն աճել են 14.8%-ով: Google-ի գործարքային եկամուտները կազմել են 2.8 մլրդ դոլար: Այսպիսով, Google-ի յուրաքանչյուր սովորական ակցիային բաժին է հասել 7.04 դոլար շահույթ:
Նույն ժամանակահատվածում Google-ի հասույթը կազմել է 8.58 մլրդ դոլար, որը 27%-ով ավելի է, քան նախորդ տարի առաջին եռամսյակում արձանագրված արդյունքը: