Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ավարտվեց չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Խաղը մեկնարկել էր թուրինյան ակումբի ճնշմամբ, բայց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը 4-րդ րոպեին բացել է հաշիվը: 14-րդ րոպեին Դանի Ալվեսի հարվածից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց Ջանլուիջի Բուֆոնը:
36-րդ րոպեին շատ վտանգավոր հարված կատարեց Լուիս Սուարեսը: Հարվածը շեղ էր:
3 րոպե անց կատալոնական ակումբը հերթական հարվածը կատարեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասին: Նեյմարի հարվածը նույնպես չեզոքացրեց դարպասապահը: Առաջին խաղակեսի ավարտին սխալվեց Բուֆոնը: «Բարսա»-ն չօգտվեց սխալից:
55-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: 69-րդ րոպեին հանդիպման հաշիվը 1:2 դարձրեց Լուիս Սուարեսը: Բուֆոնը հետ մղեց առաջին հարվածը, և վրա հասած ուրուգվայցին «Բարսելոնա»-ին առաջ է մղում հաշվի մեջ: Մրցավարի ավելացված ժամանակում Նեյմարը հաշիվը դարձրեց 3:1` եզրափակելով հակագրոհը: