IDC հետազոտական գործակալության տվյալներով՝ համացանցին միացող «խելացի» տան համակարգերի համաշխարհային շուկան մինչև 2020 թվականը կաճի երեք անգամ և կկազմի 1.7 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Շուկայի ամենամյա աճը կկազմի 16.9 տոկոս՝ կանխատեսում են հետազոտողները։ 2014 թվականին շուկայի ծավալը կազմել է 655.8 մլրդ դոլար։
Այդ շուկայի՝ հեռանկարային լինելու մասին է վկայում այն փաստը, որ Samsung-ը ձեռք է բերել SmartThings ընկերությունը, որը մշակում է տան համակարգերի կառավարման տեխնոլոգիա։ Իր հերթին Google-ը գնել է «խելացի» համակարգեր արտադրող Nest Labs-ը։