Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Սլավիկն իմացել է, որ բանտից այլեւս դուրս չի գալու

Հնարավոր է, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔՀԿ-ում առեղծվածային պայմաններում մահացած Սլավիկ Ոսկանյանին պարզապես սպանել են:
Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխվելիս նա կնոջը` Շուշանիկին, ասել է. «Սա մեր վերջին հանդիպումն ա, կտեսնես, որ ես էլ չեմ գալու…»:
Թե ինչո՞ւ է համոզված եղել, այդ մութ պատմության վրա լույս է սփռում Սլավիկ Ոսկանյանի նամակը` հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: Բայց մինչ նամակին անդրադառնալը, հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել էր Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, ինչպես նաեւ Վանաձորի ոստիկանության ՔՀԲ օպերլիազոր, գնդապետ Մովսես Իսկանդարյանի մոր` Սվետլանա Կազազյանի սպանության փաստով (նրա պարանոցը կտրել էին` ականջից ականջ): Կազազյանին սպանել էին Վանաձորի Զաքարյան փողոցում գտնվող սեփական խանութում, հոկտեմբերի 6-ի երեկոյան, հորդառատ անձրեւի ժամանակ, բայց խանութից ոչինչ չէին վերցրել:
Սլավիկի մահվան հանգամանքները պարզելու եւ կատարվածի ամբողջական պատկերը հասկանալու համար հանդիպեցինք Ս.Ոսկանյանի կնոջը` Շուշանիկին: Նա ասաց, որ առայժմ մի քիչ վախենում է տանից դուրս գալ այդ պատմության հետ կապված, քանի որ իրեն մարդիկ զգուշացրել են, որ իրենց ոստիկանության աշխատակիցներ են հետեւել մինչեւ Սլավիկի մահվան դեպքը. մուգ գույնի, մգեցված ապակիներով ավտոմեքենայով, նաեւ քաղաքացիական հագուստով մարդիկ են եղել. «Սովորական հագուստով մարդիկ էին հետեւում, հենց դուրս էինք գալիս պատուհանի մոտ` թաքնվում էին»: Այդ օրերի ընթացքում Շուշանիկին հնարավորություն տվել են կարճ տեսակցություն ունենալ ամուսնու հետ, եւ ահա, թե ինչ պատմեց սեւազգեստ կինը. «Երբ փոքրիս (10 ամսական երեխայի) հետ գնացել էի տեսակցության, ինքը (Սլավիկը) բերդ տանելուց առաջ շատ լաց եղավ. ասեց` սա մեր վերջին հանդիպումն ա, արդեն տեղափոխում են, բայց դրանից առաջ էլ երկու օր` վրա-վրա գնացել եմ տեսակցության, տրամադրությունը նորմալ էր, բայց հետո արդեն շատ ընկճված, շատ հուսահատված էր, հնարավոր ա ճնշումներ եղած լինեին, քանի որ հնարավոր չէ, որ մի օրվա մեջ այդքան հուսահատվեր, որ ասեր` ես էլ չեմ գալու, ինչից վերցրեց, որ էլ չի գալու… Մինչեւ էդ իրան խոստանում էին, ասում էին, որ քեզ կտանենք հոգեբուժարան, անմեղսունակ կճանաչեն, մի քիչ կբուժեն, բաց կթողնեն, իսկ երրորդ օրն ասեց` սա մեր վերջին հանդիպումն ա, կտեսնենս, որ ես էլ չեմ գալու: Ինքը ինձ ասել ա, որ սպանություն չի արել, ու ես հավատում էի, որովհետեւ էդ ժամերին ինքը տանն ա եղել»: Իսկ ի՞նչ խոսակցություններ է ունեցել ամուսնու հետ արդեն «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ: Շուշանիկ Ոսկանյանը նշեց, որ ինքը չի հավատում ինքնասպանության վարկածին. «Եթե նույնիսկ էդ թուքը սրսկել էր իր ոտքի մեջ, դա միայն այն բանի համար, որ իրեն արագ կերպով տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Ինձ հեռախոսով ասեց, որ սրսկել ա, դա ինձ ասեց հինգշաբթի` 21-ի լույս 22-ի գիշերը, ասեց` վատ եմ, պառկած եմ, չեմ կարողանում քայլեմ, զուգարան գնալուց էլ երկու հոգով բռնում տանում են, բերում պառկացնում: Ասեց, որ դատախազը եկել տեսել էր վիճակը, բայց ասել էր, որ չենք տեղափոխելու ոչ մի հիվանդանոց: Թե ինչպես է այդ ներարկիչն այնտեղ հայտնվել` չգիտեմ: Կասկածելի է այն, որ թուքից այդ երկու օրվա մեջ կարող է բորբոքվել ոտքը, բայց որ մահանար` մի քիչ անհավատալի է: Իսկ այդ խոսակցությունից ընդամենը երկու օր հետո` հոկտեմբերի 24-ին, նա մահացավ: Երեկոյան 11-ն անց կեսի մոտերը զանգեցին` ասեցին, որ մահացել ա, բայց ասեցին, որ ժամը 2-ին (14.00-ին) է մահացել… Ինքը էնքան շատ էր սիրում կյանքը, մանավանդ ես իրեն ասել էի` համբերի, ես երկուշաբթի օրը կգնամ գլխավոր դատախազի մոտ` բողոք գրելու, որ չեն տեղափոխում, ինքն էլ ասեց` հա, գնա, չհետաձգես, բայց կիրակի օրը մահացել էր: Հնարավոր է, որ մեր խոսակցությունն են գաղտնալսել, որ ես պատրաստվում եմ Երեւան գնալ…»:
Այժմ այս խոսակցությունները համադրենք դեպքից 6 օր առաջ Սլավիկի ձեռքով գրված («Վանաձոր» ՔԿՀ-ից) եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցին ուղղված նամակին, որտեղ նա հանգամանալից ներկայացրել է դեպքի օրվա մանրամասները` ժամերով, թե ո՞ր ժամին որտե՞ղ է եղել, եւ որը համընկնում է Սլավիկի կնոջ` Շուշանիկի ասածներին, ով տեղյակ չէր այս նամակից: Դրանից նախ անդրադառնանք նամակի այն հատվածին, որտեղ Սլավիկը ներկայացնում է, թե սպանության դեպքի օրը, մոտավորապես այդ ժամերին (հոկտեմբերի 6-ին, 20.50-ի սահմաններում եւ դրանից հետո) որտե՞ղ ի՞նչ է արել: Նամակը ներկայացվում է հատվածաբար եւ առանց խմբագրումների. «…Մոտ 15.20-ի սահմաններում կիսաթրչվել ես հասա իմ ընկերոջ` Աղասենց տուն, ինձ կինը ասած որ Աղասը տանը չի նա գնացելա մոր տուն`…Վաինկամատի դեմի հանրակացարանում… Ես հասա ընկերոջս տան մոտ եւ զանգեցի իրեն…բայց նա չվերցրեց եւ ես մտա իր մոր տուն` տանը այդ պահին էին Աղասը եւ իր փոքր աղջիկը սա արդեն 16.30-ի սահմաններում էր, ես այնտեղ մնացի մինջեւ ժամը 18.10-ը` հիշում եմ, որովհետեվ ես ժամը 17.59-ին ստացա ՍՄՍ հաղորդագրություն Ռուսաստանից: Աղասի մոր տանից ես դուրս եկա եւ գնացի մեր տուն…, ես գնացել եմ կենտրոնական ճանապարհով տանող դեպի կլոր ունիվերմակ: Ես հասա տուն ժամը 18.40-ին հանեցի հագիս թաց շորը եւ մի երեք րոպե հետո 18.47-ին մտավ տուն իմ հայրըս ես ուզեցի մի հատ սիգարետ նստեցի ակվարյումի դեմը կնոջիցս ուզեցի սուրճ եւ օգտվում էի ինտերնետից odnoklassiniki ծառայությունից իմ ձերքի հեռախոսով: մոտ ժամը 19.30-ին եկավ տուն իմ եղպայրս Սերգեն, մոտ մի 20 րոպե նստեց կողքս եւ գնաց խոհանոց եւ ես մնացի ակվարյումի մոտ շարունակելով օգտվել ինտերնետից` մոտ մեկ ժամ հետո մեր տուն եկավ իմ ընկերը…»: Եղբոր ու ընկերոջ հետ սուրճ են խմել եւ նրանք բարձրացել են տանիք` «ղշաբուն», որտեղ մնացել են մոտ 2 ժամ, իսկ Սլավիկը մնացել է տանը: Երբ նրանք կտուրից իջել են, նորից սուրճ են խմել եւ Ժամը 23-ի սահմաններում Սլավիկն ընկերոջը ճանապարհել է եւ վերադարձել` նույն գործին: Վերադառնալիս ավազակային հարձակում է գործել (23.50-ի սահմաններում), որի մասին խոստովանել է եւ լիովին զղջացել… Դրանից հետո գնացել է դատարանի դիմացի ինտերնետ ակումբ: «Ժամը 01.34-ին ինձ ձերփակալեցին ինտերնետ ակումբից: Որից հետո 4 օր շարունակ ես ճնշվել եմ հոգեպես ոստիկանության տարբեր աշխատակիցների կողմից` Նաեւ այդ 4 օրվա ընդացքում ինձ չէին թողնում հանգստանալ եւ անդհատ ինձ ճնշումեին ու վախացնելով որ վնաս կպատճառեն իմ ընտանիքիս ամեն կերպ փորցումեին եւ վիրաորելով տարբեր անառժան խոսքերով փորցումեին բարթել ինձ վրա այդ սպանությունն, պատմելով տարբեր մանրամասներ սպանության եւ խանութի մասին` թե ինչ ձեւի է խանութը թե դրսից, թե ներսից: Նրան շուտ շուտ փոխում էին իրար գնում հանգստանում իսկ ես մնումեի այնտեղ եւ շարունակումեին ինձ քննել, ինձ միայն տալիս եին սրտի դեղ իմանալով իմ սիրտս անառողճ է: Ինձ տանում եին տարբեր սենյակներ շարունակում եին ճնշել տանջել անքնությունով պահել սոված միայն տալիս եին սուրճ (դառը) սրտի դեղեր եւ ծխախոտ` նշեմ որ մինչ ինձ մեղադրելը դեմի մոտ 2-3 ժամվա ընդացքում ուղարկել են ծեծի: տեսնելով որ իրանց կողմից ճնշումները ինձ դա չեն ազդում, ինձ տվեցին 5 րոպեյով տեսակցություն արդեն երրորդ անգամ եւ ինձ կինըս` Շուշանիկը հայտնեց որ Սլավ ջան մեզի արդեն սպառնալ են սկսել տեսակցվել եմ միլ պետի Ա. Սերգեի (Սերգեյ Ավետիսյանի.- Է.Մ.) կաբինետում, որից հետո որ կինըս գընումեր եւ ասաց որ սպանությունն օվա, օվչի էդ դուն ես նայի ընտանիքդ գնումա եթե որեւվե մեքենայի տակ իրենց գցեն ոչ ոք չի իմանա թե օվ սպանեց ընտանիքդ` ես վախենալով որ իրենք կվնասեն ընտանիքիս եւ ես խնդրելով միլ պետին որ ընտանիքիս ձերք չտան, ես կգրեմ որ մթոմ ես եմ կատարել այդ սպանությունն: Նշեմ որ ես սպանությունից տեղյակ չեմ ես չեմ արել եւ ընդանրապես սպանվածին չեմ ճանաչել, ընդանրապես ես սպանության մանրուքների եւ խանութի մանրամասների մասին իմացել եմ ոստիկանության աշխատակիցներից այդ 4 օրվա ընդացքում: Ինձ ընդեղ օպերներից մեկը քանդեց ձերնաշղթաս եւ որ ես չդիմեցի փախուստի նա ինձ ասաց, «դուխտ հերիք չարեց» եւ նույն գիշերը հայտնեց ինձ որ մենք տվինք հնարաորություն որ դու փախնես եւ մենք քեզ մեր ընկերոջ մոր համար խփեինք Պարոն Ա. Սաքունց խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք բոլոր հանգամանքները, նորից եմ կրկնում ես սպանություն չեմ արել եւ դա գրել եմ որ մթոմ ես եմ, վախենալով որ իմ ընտանիքիս վնաս կպաճառեն ոստիկանության աշխատակիցները»:
Այս նամակը հիմք ընդունելով էլ` Արթուր Սաքունցը հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայությանը` պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, որտեղից էլ արդեն խնդրել են իրենց ներկայացնել դրա կրկնօրինակը: Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես ինչո՞ւ են այդ սպանությունը կապել Սլավիկի անձի հետ, նրան ճանաչողները մեր ուշադրությունը հրավիրեցին նրա` նախկինում ունեցած դատվածությունների վրա. Սլավիկը 3 անգամ դատված է եղել: Առաջին անգամ անչափահաս է եղել, խմբակային գողություն են արել, եւ քանի որ ինքն է ամենափոքրը եղել, նրան ասել են. «Վերցրու քեզ վրա, ոչ մի բան քեզ չեն անի»: Ինքն է իր վրա վերցրել եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման, իսկ հաջորդ 2 անգամները դատապարտվել է դանակահարության համար, որոնցից մեկը զինվորականի, եւ չեն բացառում, որ հենց այդ ընդհանրության մեջ են նրան կապել այս սպանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում