Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամաատության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է haqqin.az-ը։
«Հայաստանի կողմի համաձայնության արտահայտման դեպքում մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած աշխատանքային խմբի շրջանակում՝ համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման համար»,- նշել է Մամեդյարովը։