Հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր է Եվրոպայում կայունության համար։ Այս մասին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործանախարար Իվիցա Դաչիչը։
«Հույս ունեմ, որ այդ այցի ընթացքում Սերբիան կարող է իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության լուծման հարցում»,- ասել է Դաչիչը՝ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում։ Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը։
Դաչիչի այցը Բաքուն անցկացվում է որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի երկրներ նրա ուղևորության շրջանակում։