Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Այդքան վատը չենք, որ այսքան խայտառակ ցուցանիշներ ունենանք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը
– Պարոն Ասատրյան, ԱՄՆ դոլարը շարունակում է սրընթաց անկում ապրել եվրոյի նկատմամբ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հետ են գնվելու մոտ 600 միլիարդ դոլարի արժեթղթեր: Ի՞նչ է սա նշանակում, եւ ի՞նչ է ընդհանրապես կատարվում այսօր միջազգային արժութային շուկաներում:
– Լարվածությունը միջազգային արժութային շուկաներում վաղուց էր նկատվում, սակայն դա սրվեց հատկապես վերջին 3-4 ամիսների ընթացքում: Ակնհայտ է, որ առանձին երկրներ դիմում են իրենց ազգային արժույթը արժեզրկելուն` դիտարկելով այն որպես տնտեսական աճն ու արտահանումը խրախուսելու միջոց: ԱՄՆ-Չինաստան` վերջերս սրված հակասությանը գումարվեց Ճապոնիայի հետ կապված խնդիրը, ԱՄՆ վարած արժութային քաղաքականության նկատմամբ իր դժգոհությունն է զգացնել տալիս Եվրամիությունը: Եվրո/դոլար հարաբերակցությունը վերջին երեք ամիսներին մոտավորապես 1.2-ից հասավ 1.4-ի, այսինքն` դոլարը արժեզրկվեց շուրջ 17%-ով: ԱՄՆ ԴՊՀ-ի վերջին քայլերը, երբ հայտարարվեց 600 մլրդ դոլարի նախկինում թողարկած արժեթղթերի հետգնման մասին, նշանակում է, որ եւս 600 մլրդ կանխիկ դոլար շրջանառության մեջ է դրվելու, այսինքն` դա լրացուցիչ խթան է դոլարի արժեզրկման համար: Հայտարարությունը ինքնին պայմանավորեց դոլարի արժեզրկումը, բայց այս երեւույթը էլի խորանալու հնարավորություն ունի:
– Ինչպե՞ս կարող է սա անդրադառնալ Հայաստանի վրա, եւ ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնեն մեր դրամավարկային իշխանությունները:
– Միջազգային շուկաներում ինչ որ պետք է տեղի ունենար, տեղի ունեցել է: Հայաստանի վրա սա էական ազդեցություն չի կարող թողնել, սակայն կարծում եմ` Հայաստանը պետք է մտածի այս վիճակից անկորուստ դուրս գալու մասին: Պետք է շատ ավելի զգույշ արժութային քաղաքականություն իրականացվի: Դասական, տեսական մոտեցումների արդյունավետությունը չպետք է գերագնահատվի: Հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի մրցակցային դիրքի բարելավումը:
Իմ խորին համոզմամբ, արտարժութային որեւէ ինտերվենցիա չպետք է իրականացվի: Ճիշտ հակառակը, երկիրը ունի հսկայական արտաքին պարտք, արտաքին պարտքի սպասարկման խնդիր, եւ երկրի արտարժութային պահուստների ավելացման խնդիր պետք է այսօր դրվի: Այսինքն` այո, գիտակցելով, որ գնաճային ճնշումները բավականին մեծ են, պետք է հստակ ասել, որ այս գործիքը գնաճի կանխարգելման կամ զսպման միջոց չի հանդիսանալու: Ընդհակառակը, մենք պետք է նկատի ունենանք, որ այս գործիքը (արտարժութային ինտերվենցիաները) ավելի շատ գնաճի մեծացման ուղղությամբ ազդող հանգամանք կարող է լինել: Այս պարագայում գնաճի դեմն առնելու համար պետք է գործի դրվեն ուրիշ միջոցներ, այդ թվում` նաեւ կառավարության համապատասխան լծակները:
– Ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանի աննախադեպ թանկացումները:
– Վերջին տասնամյակում գնաճի տեսակետից այս տարին ամենաբարդն ու ամենածանրն է լինելու: Հասկանում ենք, որ գլխավոր պատճառը այն համակարգն է, որ մենք ունենք` օլիգարխիկ տնտեսություն, կոռուպցիա, մի քանի ընտանիքների տնտեսական ու քաղաքական մենաշնորհներ եւ այլն: Տնտեսության կարգավորման հիմնական գործոն է դարձել այդ ընտանիքների ներկայացուցիչների ցանկությունները: Իսկ նրանք, բնականաբար, պետք է ուզենան բազմապատկել իրենց եկամուտները: Այս դրսեւորումներին զսպող լծակ համարյա չկա: Երկրորդ` պետք է գիտակցենք, որ սա նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտի կտրուկ մեծացման եւ իրականացված ներարկումների հետեւանք էր: Շրջանառության մեջ փող է դրվել, եւ սրա հետեւանքը մենք տեսնում ենք: Հոկտեմբերի արդյունքներով տասներկուամսյա գնաճը կազմեց 9.1%, պարենային ապրանքներինը` ավելի քան 13%: Այսինքն` թոշակառուների, սոցիալապես առավել անապահով խավի վիճակը վատացել է ոչ թե 9%-ով, այլ 13%-ով: Սակայն նշեմ, որ գնաճային նման դրսեւորումները արձանագրվեցին նույն ժամանակահատվածում դրամի զգալի արժեւորման պարագայում` համապատասխանաբար 7 եւ 12%-ով դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Այսինքն` արժութային քաղաքականությունն է, որ զսպել է գնաճի ավելի բարձր դրսեւորումները: Իսկ սա անհետեւանք չի մնում եւ իր էական ազդեցությունն է ունենում տնտեսական ցուցանիշների վրա: Նախավերջինը լինելով տնտեսական աճի ցուցանիշով` Հայաստանն այսօր արտահանման ծավալներով ԱՊՀ երկրների ցանկում ամենավերջինն է: Իսկ սա այն քաղաքականության արդյունքն է, որը մեր իշխանություններն իրականացրել են այս տարիների ընթացքում: Մենք այդքան վատը չենք, որ այսքան վատ, ուղղակի խայտառակ վատ ցուցանիշներ ունենանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում