Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերը չափեցին կատալոնական «Բարսելոնա»-ն ու Բիլբաոյի «Ատլետիկ»-ը:
Կատալոնացիների կազմում հերթական հիանալի խաղն անցկացրեց Լիոնել Մեսսին: Նա դարձավ դուբլի հեղինակ: Շքեղությամբ առանձնացավ Մեսսիի առաջին գոլը:
Այսպիսով` Լա Լիգայի չեմպիոնությունից հետո «Բարսա»-ն նվաճեց երկրորդ գավաթը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին: «Բարսելոնա»-ի մրցակիցը Թուրինի «Յուվենտուս»-ն է:
«Բարսելոնա» – «Ատլետիկ»` 3:1
1:0 Մեսսի (20′), 2:0 Նեյմար (36′), 2:1 Ուիլյամս (74′), 3:1 Մեսսի (76′)