Երաժիշտ Փոլ Մակքարթնին հայտարարել է, որ թողել է մարիխուանա ծխելը պապիկ դառնալուց հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նա ասել է, որ չի ցանկանում արգելված թմրանյութն օգտագործելով, իր թոռներին ու երեխաներին վատ օրինակ ծառայել:
«Վերջին անգամ ես շատ վաղուց եմ ծխել»,-հայտարարել է Մակքարթնին`ընդգծելով, որ այժմ նախընտրում է շատ լավ «Մարգարիտա»:
Հիշեցնենք, որ երկար տարիներ Մակքարթնին հայտնի է եղել որպես մարիխուանայի սիրահար: 1980-ին նա Ճապոնիայում ձերբակալվել է`թմրանյութի մեծ քանակություն պահելու համար: