Ռոբի Ուիլյամսը կմասնակցի Doing It For The Kids բարեգործական տոնավաճառին, որը տեղի կունենա հուլիսին: Միջոցառման ընթացքում դերասանը նախատեսում է վաճառել մի քանի ձեռագիր սևագրեր, ներառյալ` ձեռագիր գրված Let Me Enetratin You երգի տեքստը: Դրա արժեքը մոտավորապես 9.5 հազար դոլար է գնահատվում, գրում է Spletnik.ru-ն:
Ուիլյամսը նաև նախատեսում է վաճառել որոշ մրցանակներ: 41-ամյա երգիչը վաճառքի է հանել 1994-ին ստացած MTV Europe Music Award-ի մրցանակը:
Դրանցից ստացված միջոցներն Ուիլյամսը նախատեսում է փոխանցել Դոննա Լուիզայի անվան մանկական հոսպիսի հաշվին: Նշենք, որ այդ հաստատությունում օգնություն է ցուցաբերվում անբուժելի հիվանդ երեխաներին և դեռահասներին: