Էստոնիայում 3 հանդիսատես` 2 տղամարդ և մեկ կին զոհվել են Harju Rally ռալլիի ժամանակ, այն աբնից հետո, երբ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և մխրճվել մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին գրում է Postimees պարբերականը:
«Սպորտային ավտոմեքենայի անձնակազմի անդամները տեղափոխվել են հիվանդանոց` ստուգումների: Միջադեպի մանրամասները պարզաբանվում են: Մրցույթի կազմակերպիչները խորապես ցավակցություն են հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է հաղորդագրությունում: