Boredpanda-ն ցուցադրել է ոսկե ձկնիկի նկար՝ գեղեցիկ գոտիով, որը մարդիկ անվանում են «ոսկե ձկնիկի անվասայլակ»: Այն ստեղծվել է նրան ուղիղ դիրքում պահելու համար:
Նմանատիպ «ձկների անվասայլակները» օգտագործվում են լողակի վարակով հիվանդ ձկներին օգնելու ուղիղ լողալ՝ մինչև նրանց ապաքինումը, որովհետև այդ հիվանդությունը դժվարացնում է ձկներին ինքնուրույն լողալ: Այնուամենայնիվ, դա հարցի լուծում չէ, ավելի լավ է դիմել անասնաբույժին:
Օգտագործելով հասարակ խցան, այս մարդը փրկել է իր ձկան կյանքը
Այսպիսի լողացող «անվասայլակները» օգնում են հիվանդ ձկանը մնալ ուղիղ դիրքում
Լողակի վարակը կամ փորկապությունը կարող են դժվար կամ անհնարին դարձնել հավասարակշռված լողալը
Արհեստավարժ անասնաբուժական տարբերակներ նույնպես կան