«Վեցյակ»-ի և Իրանի հերթական հանդիպումը Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ, տեղի կունենա հունիսի 4-ին, Վիեննայում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արախչիին:
«Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում` հաջորդ հինգշաբթի»,- ասել է նա:
Խոսելով շաբաթ օրը Ժնևում տեղի ունեցած հանդիպման մասին` Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, Արախչին նշել է, որ «դա շատ անկեղծ և լարված քննարկում էր, և մենք որոշեցինք այն շարունակել հաջորդ շաբաթ, Վիեննայում»: