Օհայոյի համալսարանի գիտնականներն աշխատում են տեխնոլոգիայի ուղղությամբ, որը թույլ կտա լիցքավորել հեռախոսը խոսելիս, գրում է Infroming-ը:
Գիտնականներին հաջողվել է տեխնոլոգիա մշակել, որը զուր տեղը ծախսվող էներգիայից ամեն անգամ միլիվատներ է ստանում, երբ հեռախոսով սկսվում է զրույցը: Այսինքն, զրույցի ընթացքում բջջային սարքավորման ազդանշանն անցնում է բոլոր ուղղություններով, սակայն այժմ զուր տեղը ծախսվող ազդանշանը կօգտագործվի լիցքավորման համար:
Դրա համար հատուկ համակարգ է ստեղծվել, որը որոշում է, թե ինչպիսի ազդանշաններ են զուր ծախսվում, սակայն դրանից կապի որակը չի վատանում: