Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` երեկ` մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում: Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկը վիճաբանել է ուսուցչի հետ և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հասատատել են, որ նման դեպք գրանցվել է: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում