«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ վարչության ղեկավարի թեկնածուները երեքն էին՝ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը, սակայն վերջիններս ինքնաբացարկ են հայտարարել:
Մինչ այդ կուսակցության վարչության անդամներ են ընտրվել Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Մարինե Մանուչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Սուրեն Էրամջյանը: