Սելենա Գոմեսը միշտ տարբերվել է կանացի մարմնաձևերով, որի պատճառով բազմաթիվ անգամ քննադատվել է, հայտնում է 7days.ru-ն: Սակայն, 22-ամյա թերությունները հատկապես սիրում են նշել նրա Instagram-ի էջի հետևորդները:
Վերջերս աստղը հերթական անգամ ապացուցեց, որ այդպիսի բաների վրա ուշադրություն չի դարձնում և շարունակում է կյանքից հաճույք ստանալ: Նա բազմապիսի կալորիական ուտելիքներով իր սեղանի լուսանկարը տեղադրել է իր էջում հետևյալ մակագրությամբ. «Այսօր»:
Իրեն քննադատողներին նա պատասխանել է, որ ընդհանրապես ոչ մեկի գործը չէ որևէ մեկին ասել ինչ է կարելի, և ինչ չի կարելի անել: Ապա հիշեցրել է, որ ինքը զբաղում է սպորտով և դիետայի մասին չի մտածում: