Boredpanda-ը ներկայացնում է Հնդկաստանում Greenpeace նախագծի մասնակիցների կատարած շշմեցուցիչ մանրամասնություններով ռեալիստական նկարները, որոնք արտացոլում են այն բոլոր վնասները, որոնք մարդկությունը հասցնում է Երկիր մոլորակին: Նկարների վրա յուրաքանչյուր միլիմետր տարածքը մանրամասնորեն մտածված է, և արտահայտում է որևէ իմաստ:
Ամենօրյա իրական ոճով արված նկարներն օգտագործվել են իրերը ներկայացնելու ինչպես որ կան՝ առանց որևէ պոետիկ չափազանցության, արդյունքում ստանալով իրական, բայց նաև վախենալու նկարներ:
Պահպանելով Յին-Յանգ խորհրդանիշի սև-սպիտակ ընդհանուր տոնայնությունը, նախագծողները նաև կարողացել են ընդհանուր Յին-Յանգի հետ ներդաշնակ օգտագործել գույներ՝ կոմպոզիցիայում տարբեր էլեմենտները շեշտելու նպատակով:
Յին-Յանգ Ցամաք
Յին-Յանգ Ջուր
Յին-Յանգ Օդ