Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերը չափեցին Դորտմունդի «Բորուսիա»-ն ու «Վոլֆսբուրգ»-ը:
Արդեն 5-րդ րոպեին դորտմունդյան ակումբը բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ թիմի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Այնուամենայնիվ, «գայլեր»-ն արդեն առաջին խաղակեսում 3 գնդակ խփեցին:
3:1 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը: Յուրգեն Կլոպի հրաժեշտի խաղը հաղթական չստացվեց: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա»` 3:1
0:1 Օբամեյանգ (5′), 1:1 Գուստավո (22′), 2:1 Դե Բրյուինե (33′), 3:1 Բաս Դոստ (38′)