ԱՄՆ Մերիլենդ նահանգի նախկին նահանգապետ, Բալթիմոր քաղաքի նախկին քաղաքապետ Մարտին Օ’Մելին կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրապայքարին: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Ես առաջադրվում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնին` ամերիկյան երազանքը վերականգնելու համար»,- նշել է քաղաքական գործիչը:
Նշվում է, սակայն, որ Օ’Մելիի գլխավորած նահանգն ու քաղաքը 8 և 7 տարվա ընթացքում համապատասխանաբար, միանշանակ արդյունքներ չեն ցուցաբերել: Մասնավորապես, միմյանց հակասել են լուսավոր գրասենյակները, ռեստորանները և լքված շենքերն ու ձեռնարկությունները: