Բրիթնի Սփիրսն առաջվա նման մնում է համաշխարհային բեմի աստղ, բայց իր որդիների համար նա պարզապես սիրող մայր է, հայտնում է 7days.ru-ն:
33-ամյա երգչուհին ցուցադրել է իսկական ընտանեկան հովվերգություն, հրատարակելով երեխաների հետ նկարն Instagram-ի իր էջում: «Ամենասովորական հպարտ սքեյթ-մայրիկ» լուսանկարում 9-ամյա Շոնը և 8-ամյա Ջեյդենը պատկերված են սքեյթբորդերը ձեռքներին, իսկ նրանց հետևում Բրիթնին է:
Հիշեցնենք, որ Բրիթնին բաժանվել է Քևին Ֆեդերլայնից՝ իր երեխաների հորից 2006 թվականին, երկու տարվա ամուսնությունից հետո: