ԱՄՆ-ում երկգլխանի երեխա է ծնվել, հաղորդում է FedPost-ը: Նշվում է, որ նրա ծնողները երկար ժամանակ չեն կարողացել երեխա ունենալ:
Մեկ սրտով և մարմնով ծնված երեխան երկու լիարժեք գործող գլուխ ունի: Լույս աշխարհ գալուց հետո երեխան անմիջապես լաց է եղել:
Բժիշկները պնդում են, որ արտասովոր երկվորյակների առողջությանը ոչինչ չի սպառնում: Բացի սրտի հետ կապված աննշան խնդիրներից, երկգլխանի երեխան առողջ է:
Ծնողներն, այնուամենայնիվ, շատ երջանիկ են: Նրանք նույնիսկ անվանակոչել են իրենց դստրերին: