Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ` «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մերժել է Մյունխենի «Բավարիա»-ի առաջարկը:
Նշվում է, որ կիսապաշտպանին դուր չի գալիս Գերմանիայի Բունդեսլիգան: Նա ցանկանում է ելույթները շարունակել Պրեմիեր լիայում, բայց չի որոշել` որ ակումբում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները երիտասարդ կիսապաշտպանի հետ, ով ոչ մի կերպ չի ցանկանում նոր պայմանագիր ստորարել:
Ստերլինգի ծառայություններով հետաքրքրվում են նաև ՊՍԺ-ն, «Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը: