Ճողվածքը հաճախ հանդիպող հիվանդություններից է, այն պայմանավորված է հիվանդի տարիքով, օրգանիզմի և հյուսվածքների առանձնահատկություններով։
Ճողվածքի առաջացմանը կարող են նպաստել որովայնային ճնշումը, երկարատև ուժգին հազը, փորկապությունը, ինչը բարձրացնում է ներքին ճնշումը։ Դա իր հերթին ճնշում է ներկոնքային օրգանները, ինչն էլ՝ որովայնի մկանները։ Ճնշված հատվածները հանդիսանում են թույլ օղակ և փոքր միջամտության դեպքում ի հայտ է գալիս ճողվածք։
Ճողվածքի առաջացման նախատրամադրող գործոններ կարող են լինել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու ծննդաբերությունը։
Ճողվածքի վիրահատությունը, ուրույն մեթոդով կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արսեն Ռաֆայելի Ասատրյանը: