Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատրաստ է ժամկետից շուտ խզել պայմանագիրն ակումբի հետ:
Goal.com-ի փոխանցմամբ` Կասիլյասը պատրաստ է անել դա, եթե ստանա 14 մլն եվրո փոխհատուցում: Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը, որի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո:
Կասիլյասը «Ռեալ»-ում հանդես է գալիս 1998 թվականից: Հատկապես վերջին` 2014/15թթ մրցաշրջանից հետո ակումբի ղեկավարությունը դժգոհ է նրա ցուցադրած խաղից: