ՖԻՖԱ-ի կոնգրեսին կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը ներկայացել էր իր ընկերուհու հետ: Նրա անունը Լինդա Բարաս է: Նա ծնվել է 1964թ. և ունի հայկական արմատներ: Այս մասին գրում է Sovsport.ru-ն:
Նրանց տարիքային տարբերությունը 28 տարի է (Բլատերը 78 տարեկան է, Բարասը` 51): Բլատերը մինչ այս ամուսնացած է եղել 3 անգամ:
Նրա առաջին կինը եղել է Լիլիան Բիները, որը լույս աշխարհ է բերել Բլատերի աղջկան, երկրորդ կինը եղել է Բարբարա Կեզերը, որը բաժանումից հետո երկար ժամանակ ընկերական հարաբերություններ էր պահպանում Բլատերի հետ, իսկ երրորդ կինը եղել է Գրացիելա Բյանկան: Վերջին ամուսնությունը տևել է 1 տարուց քիչ ավելի:
Վերջին բաժանումից հետո 2008թ. Բլատերը հայտարարել էր. «Ո՞վ գիտի, միգուցե սերը նորից գա ինձ մոտ: Չէ՞ որ դա տարիքի հարց չէ»: 2014 թվականի սկզբից Բլատերն ու Բարասը միասին են: