36-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Մրցաշրջանի ավարտից հետո Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, ով ազգային թիմում 81 հանդիպում է անցկացրել, ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, քանի որ ՔՓՌ-ի հետ նրա պայամանգրի ժամկետն ավարտվել է:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր ակումբների բոլոր երկրպագուներին: Առանց նրանց ֆուտբոլ չէր լինի: Կկարոտեմ յուրաքանչյուր երկրպագուի»,- BT-ը մեջբերում է Ֆերդինանդի խոսքերը: