ՖԻՖԱ-ն չի փոխի իր որոշումը և ուժի մեջ կթողնի «Բարսելոնա»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարսելոնա»-ն աշխատանքներ են կատարել, որպեսզի ՖԻՖԱ-ն չեղյալ համարի ակումբի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Սակայն կազմակերպությունը դարձյալ մերժել է:
Հիշեցնենք` կատալոնական ակումբը 2014-ին 2 տրանսֆերային պատուհանով պատժվել էր անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխության կանոնակարգը խախտելու համար: Այժմ ակումբը չի կարող տրանսֆերային գործարքներ իրականացնել մինչև 2016-ի հունվարը: