Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վերաբերյալ:
«Դի Մարիան գերազանց ֆուտբոլիստ է: Նա շատ ճկուն է և հիմնականում խաղում է ձախ ոտքով: Նա մեծ խնդիրներ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն շարունակում է հիանալի ֆուտբոլիստ լինել»,- Sky-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` գերմանական գրանդը ցանկանում է ձեռք բերել Դի Մարիայի տրանսֆերը: Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:
Անգլիայի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել: