«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խորհրդանշական հավաքական է կազմել` ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, ում հետ խաղացել է իր կարիերայի ընթացքում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Այսպիսով, Լեմպարդի խորհրդանշական հավաքականում են.
Դարպասապահ` Պետր Չեխ («Չելսի»)
Պաշտպաններ` Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Էշլի Քոուլ («Ռոմա»), Ջոն Թերի («Չելսի»), Ռիո Ֆերդինանդ (ՔՓՌ)
Կիսապաշտպաններ` Կլոդ Մաքելելե (ավարտել է խաղային կարիերան), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Չելսի»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ` Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Դիդիե Դրոգբա («Չելսի»)