Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերի կարծիքով` թիմի կազմը բավականաչափ հզոր է և նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերելու կարիք չկա:
Ֆուտբոլային վերլուծաբաններն այլ կարծիք ունեն` կապված մյունխենյան ակումբի անհաջող ելույթների հետ:
«Այնպես են ներկայացնում, կարծես «Բավարիա»-ն մրցունակ թիմ չէ: Բայց դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Մենք հաշվի ենք առնում այն, որ թիմում որոշ փոփոխություններ կարելի է կատարել տարիքային առումով: Բայց էական փոփոխությունների կարիք «Բավարիա»-ն չունի»,- Sky-ը մեջբերում է Զամերի խոսքերը: