«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ դեռ չի մտածում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասին:
Մասնագետը նշել է, որ այժմ թիմն ամբողջությամբ կենտրոնացած է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղղությամբ:
«Ես լավ գիտեմ, թե ինչի է ընդունակ «Յուվենտուս»-ը: Բայց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին կսկսենք լիարժեք նախապատրաստվել երկուշաբթիից: Մենք մի ամբողջ շաբաթ կունենանք, որպեսզի բացատրենք ֆուտբոլիստներին, թե ինչ ենք նրանցից ակնկալում «Յուվենտուս»-ի դեմ խաղում»,- Tmw-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: