Հինգերորդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ ընտրված Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ եթե նա հրաժարական տար, ապա դա կնշանակեր, որ ընդունում է իր մեղքը՝ կապված կոռուպցիոն սկանդալների հետ: Միաժամանակ, նա հայտնել է որ 2010 թվականից պայքարում է իր կազմակերպության մեջ կոռուպցիայի դեմ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
«Եթե դուք համեմատեք ՖԻՖԱ-ի ներկա կազմը 2010 թվականի հետ, ապա կտեսնեք, որ նրա կեսը փոխվել է»,- հայտնել է նա:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ հարկային ծառայությունը ՖԻՖԱ-ի կոռուպցիոն գործով նոր մեղադրանքներ է պատրաստում:
Ինչպես հայտնի դարձել, անցած չորեքշաբթի ԱՄՆ-ի դատարանը կոռուպցիայի և փող լվանալու պաշտոնական մեղադրանք է առաջադրել ՖԻՖԱ-ի 9 պաշտոնյաների և 5 ղեկավարների: Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի 7 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախագահներ Ջեֆրի Ուեբան և Էուհենիո Ֆիգերեդոն: