Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հանդիպում կանցկացնի Պերմի «Ամկար»-ի հետ:
Մոսկավյան ակումբի պահեստայինների թվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով վնասվածքից վերականգնվելուց հետո երկրորդ անգամ է հայտավորվել «Սպարտակ»-ի կազմում: «Ամկար»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հավելենք, որ 2014 թվականի հունիսին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո 25-ամյա Օզբիլիսը դեռ դուրս չի եկել խաղադաշտ: Մոսկովյան ակումբը վերջին հանդիպումն է անցկացնելու Մուրատ Յակինի գլխավորությամբ: