Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հավատում է, որ իր թիմը կարող է հաղթել «Բարսելոնա»-ին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպմանը: Մասնագետը նշել է, որ պետք է հնարավորինս քիչ սխալվել: Այդ դեպքում հաղթանակը հնարավոր կլինի:
«Մենք պետք է նվազագույնի հասցնենք սխալների քանակը: Մեկ խաղ ենք անցկացնելու և ջանք չենք խնայի հաղթանակի համար: Ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին: Պետք է հավատալ հրաշքների, որպեսզի նրանք կատարվեն»,- Marca-ն մեջբերում է Վալվերդեի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բարսելոնա»-«Ատլետիկ» դիմակայությունը կկայանա այսօր` մայիսի 30-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: