Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հասարակության հայելային մարտահրավերները

Մայիսի 27-ին էլետրաէներգիայի թանկացման դեմ Երևանում անցկացված երթը բավական տպավորել է նրանց, ովքեր հետևում են թանկացման դեմ հասունացող հասարակական բողոքին: Այստեղ հասարակական շարժման կազմակերպիչները երևի թե կարևոր մի դաս ունեն ուսանելու՝ չտալ շարժումը քաղաքական ուժերին, չդնել շարժումը քաղաքական ուժերի հույսին որևէ կարևոր մասով, որովհետև դա նշանակելու է կարևոր մասով շարժման վաճառք իշխանական համակարգին, թե հատկապես որ սեգմենտին՝ արդեն կարևոր չէ:

Կայացած պետությունների, կայացած համակարգերի, հասարակական ինստիտուտների պայմաններում այս մարտահրավերը ինքնին աբսուրդային կարող է լինել: Քաղաքական ուժերը հենց նրա համար են, որ առաջ տանեն հասարակության խնդիրները, սպասարկեն, ձևակերպեն, ներկայացնեն, պահանջեն: Սա չափազանց պարզ է և ինֆորմացիայի դարում երևի թե կարիք չկա բացատրել որևէ մեկին: Սակայն Հայաստանում կայացած է ոչ թե քաղաքականությունը, այլ կոմերցիան քաղաքականության վրա:

Սրա վկայությունն է այն, որ հասարակական, քաղաքացիական ցանկացած խնդիր, որը հանձնվում է, այսպես ասած, քաղաքական ֆորմատներով լուծումների, մտնում է փակուղի և ավարտվում կա՛մ հասարակության հանդեպ կիրառվող բռնությամբ և հետապնդումներով, կա՛մ էլ պարզապես իշխանական համակարգի հետ գործարքներով և հասարակական ալիքի աստիճանական լղոզմամբ: Հայաստանում քաղաքական ուժերը վարպետացել են այդ գործում, որևէ խնդիրը այդ հանգրվանին հասցնելու գործում՝ կա՛մ բարեհաջող վաճառել իշխանություններին, կա՛մ, այսպես ասած, տալ իշխանությունների «բերանն» ու հետագայում դրանից սնուցել ընդամենը հանցավոր ռեժիմի հերթական դիմապատռման մասին հռետորաբանությունը, որը բավականաչափ հոգնեցրել է հասարակությանը, քաղաքացիներին:

Եվ այս տեսանկյունից, Հայաստանում ծավալվող ցանկացած հասարակական շարժում, հասարակական, քաղաքացիական ցանկացած բողոք, ըստ էության, ի սկզբանե իր առաջ ունենում է երկու խնդիր՝ պայքար իշխանությունների հերթական որոշման դեմ, և որպես այդ պայքարի թիրախի հայելային արտացոլում՝ դիմադրություն քաղաքական ուժերի ամբիցիաներին, որոնք, իհարկե, հաճախ քողարկվում են, այսպես ասած, դիվանագիտական սատարումներով:
Հաճախ քաղաքականությունը ոչ թե հարթակն է գրոհում, այլ կամաց-կամաց ներթափանցում է շարքերը՝ օգտվելով հարթակի քաղաքական անփորձությունից: Հարկ եղած պահին կատարվում է փորձառու մանևրը, և շարժումն արդեն քաղաքական թակարդում է: Հայաստանում եզակի դեպքեր են եղել, երբ այդ մանևրը չի հաջողվել: Դրանք բոլորիս հայտնի, հաճախ հիշատակվող դեպքերն են՝ Թռչկանի ջրվեժ, օտարալեզու դպրոցների դեմ պայքար, Մաշտոցի պուրակ, «100 դրամի» շարժում:

Կլինի՞ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը այդ դեպքերից հերթականը, թե ոչ՝ կախված կլինի և՛ իշխանությունների դեմ դրվող հարցադրումների առավելագույնը դիպուկ ու ճշգրիտ ներկայացումից՝ և իշխանություններին, և հասարակության անդամներին՝ հնարավոր մոբիլիզացիան ավելացնելու համար, և՛ կախված կլինի շարժումը և խնդրո առարկան քաղաքական յուրացումներից ու ամբիցիաներից պաշտպանելու հաջողությունից: Դա կարևոր է, որ լուծվի հասարակությանը հուզող հարցը, ոչ թե հասարակական հուզումները տարբեր խմբեր օգտագործեն իրենց հարցերը լուծելու համար:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում