Քրեական հետաքննությունների համար պատասխանատու ԱՄՆ հարկային ծառայության՝ IRS, ղեկավար Ռիչարդ Ուեբերը հայտարարել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին գործով նոր մեղադրանքների մասին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Ես լիովին վստահ եմ, որ մեղադրական եզրակացությունների ևս մեկ փուլ կլինի,- ասել է Ուեբերը: Նա հերքել է ենթադրությունները, որ ԱՄՆ-ը մտադիր է ազդել ՖԻՖԱ-ի որոշումների վրա:- Չեմ կարծում, որ երբևէ որոշումներ կամ հայտարարություններ լինեն այն մասին, որ մենք ֆուտբոլը կհետապնդենք: Մենք կոռուպցիան ենք հետապնդում»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են մեքենայության, փողերի լվացման, հսկայական կաշառքների ստացման համար: