ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Ժնև՝ Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների նպատակով: Նրանք ուղիներ են փնտրում Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնության վերաբերյալ խոչընդոտները հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է newsru.co.il-ը:
Հունիսի 30-ին լրանում է փոխզիջումային համաձայնության պայմանագրի կնքման ժամկետը: Վիճելի հարցերից գլխավորը մնում է պատժամիջոցները հանելու կարգը և դրանք վերականգնելու մեխանիզմի ստեղծումը՝ այն դեպքում, եթե Իրանը խախտի իր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Իրանը պնդում է համաձայնագիրը ստորագրելուց հետո պատժամիջոցների ամբողջական չեղարկում, իսկ Վաշինգտոնը պահանջում է դրանց աստիճանական հանումը: