Սիրիացի քրիստոնյան գլխատել է ԴԱԻՇ-ի ահաբեկչին՝ որպես վրեժ զինյալների կողմից պարբերաբար սպանվող պատանդների համար, հայտնում է France Presse լրատվականը:
Համաձայն հրատարակված տեղեկատվության՝ քրիստոնյաներից կազմված ինքնապաշտպանության ջոկատների ասորական ոստիկանությունը ահաբեկչին գերի է վերցրել Հասակե շրջանի գյուղերից մեկում:
Երբ նա հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններից է, հարցաքննողներից մեկը վերցրել է մաչետեն և կտրել նրա գլուխը:
Այդ մասին հայտնել է մարդու իրավունքի պաշտպանության The Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը: