«Իշխող կուսակցությունն ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը, քանի որ վստահ է՝ ժողովուրդը տեր չի կանգնի իր իրավունքներին։ Ընդդիմությունն էլ է նպաստել դրան. ժողովրդին հանում են փողոց, հետո նրան ձեռնունայն տուն են ուղարկում, թե ավելի մեծ զանգված պետք է հավաքել՝ այս կերպ ջարդելով ընդդիմության ողնաշարը։ Թեժ աշունների և թեժ գարունների մասին խոստումները վերջնականապես հուսալքել են ժողովրդին»,- Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համաժողովին ասաց կառավարման խորհրդի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: