Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Ինչպես են զինվորների կորուստների մասին հայտնում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իսրայելում

Ներկայումս աշխարհում տարբեր բնույթի և ինտենսիվության մեկուկես տասնյակից ավելի հակամարտություններ են ընթանում, որոնց ընթացքում զոհվում են երկրների զինվորներ, որոնք պաշտոնապես պատերազմական վիճակում չեն: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կորուստների մասին տեղեկությունը և դրա հրապարակումը մի քանի տեսանկյունից բարդ հարց է:

Նախ՝ այդպիսի տվյալներն իսկապես հաճախ ավելին են բովանդակում, քան պարզապես անուն, ազգանուն և կոչում. դրանցից ելնելով՝ կարելի է եզրակացություններ անել այս կամ այն տարածաշրջանում ռազմական գործողությունների բնույթի մասին: Երկրորդ՝ այդպիսի տեղեկությունն անձնական բնույթ ունի, և դրա առանց վերահսկողության տարածումը կարող է ցավ պատճառել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:

Ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի տվյալները գաղտնի չեն պահվում, սակայն դրանց տարբեր կերպ են մոտենում:

Զոհի մասին տեղեկությունից հետո հատուկ սպան գնում է զոհվածի ընտանիքին այցելության և անձամբ հայտնում նրանց հարազատի մահվան մասին: Այդպես է արվում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում: Ռազմական պատմաբան Դավիդ Գենդելմանի խոսքով՝ այդպես է արվում նաև Իսրայելի Պաշտպանության բանակում: Մինչև ընտանիքին չհայտնեն զինծառայողի մահվան մասին, մամուլին ոչ մի տեղեկություն չեն տալիս:

Սակայն վերջին տարիներին խնդիր են դարձել համացանցի հասանելիությամբ սմարթֆոնները զինվորների մոտ. զինվորի մահվան մասին տեղեկությունը կարող է սոցցանցում հայտնվել և հասնել զոհվածի ընտանիքին նախքան նրանց այդ մասին պաշտոնապես կհայտնեն:

Հիմա այդ խնդիրը քննարկում են, մասնավորապես, բրիտանական ռազմական միությունում:

Կորուստների մասին տեղեկությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է հրապարակվում: Օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կառուցվածքում կա Կորուստների վերլուծության հատուկ բաժին ( Defense Casualty Analysis System): Նրա կայքում մանրամասն տեղեկություններ են հաղորդվում ամերիկյան զինված ուժերի տարբեր ռազմական գործողությունների ժամանակ զոհերի մասին: Զուգահեռ կորուստների մասին տեղեկություններ է հրապարակում և մանրամասնորեն վերլուծում Կոնգրեսի հետազոտական կենտրոնը:

Մեծ Բրիտանիայում այդպիսի գործառույթներ է կատարում Joint Casualty and Compassionate Centre հատուկ ծառայությունը, որի անվանումը կարելի է թարգմանել որպես Կորուստների գրանցման և ցավակցություններ հայտնելու միավորված կենտրոն: Միաժամանակ, պաշտպանության նախարարության կայքում ևս բավական մանրամասն տեղեկատվություն է հրապարակվում կորուստների մասին:

Գենդելմանի խոսքով՝ Իսրայելում համացանցում զոհերի մասին այդպիսի վիճակագրական տեղեկություններ հրապարակել ընդունված չէ, բայց լրագրողները միշտ կարող են ազատորեն ստանալ այդ տեղեկությունը երկրի պաշտպանության նախարարությունում. այն չեն թաքցնում:

Բոլոր երկրները, ում բանակը խաղաղ ժամանակ որևէ կերպ մասնակցում է ռազմական գործողությունների, կարող են գաղտնի գործողություններ իրականացնել, որոնց մասին արգելված է տեղեկություն հրապարակել: Սակայն շատ երկրներում հատուկ ստորաբաժանումների անդամների՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների մասին տեղեկությունները ենթակա են հրապարակման:

Մեծ Բրիտանիայում այդպիսի դեպքերում երբեմն զոհի մասնագիտությունը կամ պաշտոնը կարող են «ընդհանրացնել»՝ չմանրամասնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում