WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել դորտմունդյան ակումբի մյուս ֆուտբոլիստները:
Հայ բռնցքամարտիկը հաջողություն է մաղթել դորտմունդցիներին` Գերմանիայի գագավթի խաղարկության եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում:
Facebook-ի իր էջում Արթուր Աբրահամը տեղադրել է հանդիպման լուսանկարները և գրել. ««Բորուսիա» Դորտմունդ, հաջողություն»: