Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության մասին Անդրատլանտյան համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին Մերկելը հայտարարել է Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:
Մերկելն ընդգծել է, որ ակնկալում է համաձայնագրի վավերացում մինչև 2017թ.:
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ ԱՄՆ-ը Գերմանիայի կարևոր առևտրային գործընկերն է: