Վերջին 5 տարիներին Եվրոպայում տնային շներն ու կատուները փչացրել են ընդհանուր առմամբ 1.5 մլրդ ֆունտի (2.1 մլրդ եվրո) սարք: Այսպիսի տվյալներ է ներկայացրել բրիտանական Mirror պարբերականը՝ վկայակոչելով SquareTrade ընկերության զեկույցը, որը զբաղվում է վնասումներից տեխնիկայի պաշտպանության հարցերով:
Ամենից շատ տեխնիկա փչացրել են բրիտանացի ընտանիքների չորքոտանի բարեկամները. նրանք փչացնում են հեռախոսներ, պլանշետներ և նոթբուքեր Մեծ Բրիտանիայի տների 14%-ում:
Զեկույցում նշվում է, որ վնասումների հիմնական պատճառն այն է, որ շներն ու կատուները սարքերը համարում են իրենց խաղալիքն ու կրծում դրանք: Կենդանիները նաև սարքերը գցում են, դրանց վրա ցատկոտում և հեղուկ թափում:
Հետազոտության շրջանակներում ընկերությունը հարցում է անցկացրել ընտանի կենդանիների 16.000 տերերի շրջանում: