Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հայերը պատմություն են ստեղծում թուրքական ընտրություններում․ Voice of America

Թուրք ժողովուրդը հաջորդ ամիս մասնակցելու է ընտրությունների՝ մտահոգված երկրի տնտեսական աճի դանդաղեցմամբ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականությամբ: Այս մասին գրում է լրագրող Դորիան Ջոնսը voanews.com-ում:

Ժամանակակից Թուրքիայի պատմության համար, սակայն, այս ընտրությունները կարևոր են նաև նրանով, որ առաջին անգամ երկրի երեք գլխավոր քաղաքական կուսակցությունները իրենց ցուցակներում ներկայացնում են Թուրքիայի հայ համայնքի անդամների:

Հայերը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ մեծ դեր են խաղացել, հիմնականում 1915 թվականին սկսած դեպքերի ժամանակ, որոնք հանգեցրին հարյուր հազարներով, հավանաբար միլիոնից ավելի հայերի մահվանը, որը ավելի ու ավելի շատ պատմաբաններ համարում են ցեղասպանություն, և որը Թուրքիան կտրականապես մերժում է:

Մինչդեռ Ստամբուլը տարիներ շարունակ ունեցել է փոքր, բայց կայուն՝ շուրջ 70-հազարանոց հայ համայնք, որը տարիներ շարունակ ենթարկվել է մշտական խտրականության, չնայած ոչ ուղղակի հալածանքների: Համայնքը հարաբերականորեն փոքր դերակատարում է ունեցել երկրի քաղաքական կյանքում, և այժմ հայերի՝ Թուրքիայի խորհրդարանի անդամ դառնալը կունենա խորհրդանշական կարևորություն:

«Մենք միշտ որևէ փոփոխություն ենք պահանջում, և նրանք ասում են՝ «մենք կանենք, մենք կանենք», և այդպես հարյուր տարի: Մենք չենք ուզում այլևս սպասել, այդ պատճառով եմ ես գնում խորհրդարան, որ այս իրավիճակը փոխեմ: Դա շատ կարևոր է մեր երկրի համար: Այն շատ կարևոր է մեր համայնքի համար: 1960 թվականից ի վեր մենք պատգամավոր չենք ունեցել»,- ասում է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածու Կարո Փայլյանը:

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնպես ներկայանում է հայ թեկնածուով՝ Մարգար Եսայան, հայտնի թերթի («Ենի Շաֆաք». 1in.am) սյունակագիր, ով հույս ունի ձայներ հավաքել Ստամբուլի քրիստոնյա համայնքից:

Գլխավոր ընդդիմադիր ուժ՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, որը հայտնի է իր ավանդական ազգայնականականությամբ, նույնպես ունի հայ թեկնածու՝ երիտասարդ իրավաբան Սելինա Դողանը, ով անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ, որտեղ նա կենտրոնացել է կուսակցության ներսում նախապաշարումների և խտրականության հաղթահարման վրա:

«Սա շատ մեծ հնարավորություն է: Մենք հավասար չենք. օրենքով, թղթի վրա՝ այո, բայց փաստացի՝ ոչ: Օրինակ՝ դուք չունեք հայ սպաներ, դուք չունեք հայ ոստիկան, դուք չունեք հայ դատավորներ երկրում: Ես կպայքարեմ այս խտրականության դեմ»,- ասել է նա:

Երկլեզու թուրք-հայկական «Ակօս» թերթից Էդվարդ Դազիկյանը ասել է, որ այս ընտրությունը կարևոր նշան է նշանակալի փոփոխության համար:

«Ավելի շատ մարդիկ են խոսում հայկական հարցի ու խնդիրների շուրջ: Ես ուզում եմ մտածել, որ որոշ բարեփոխումներ, որոշ քայլեր կլինեն մշտական: Բայց մենք գիտենք երբ մթնոլորտը փոխվում է, ոչ միայն հայերը, հրեաները և հույներն են դառնում թիրախ Թուրքիայում»,- ասել է Դազիկյանը:

Ընդգծելով Թուրքիայի փոքրամասնությունների լարվածությունը՝ Դորիան Ջոնսը նշում է, որ ավելի վաղ՝ այս ամիս հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել Ստամբուլի գլխավոր փողոց, բողոքելու հարյուրամյա հայկական որբանոցի բռնագրավման դեմ:

Որբանոցը սկզբում հյուրընկալել է հայկական զանգվածային սպանություններից փրկված երեխաներին: Այն հետագայում վերականգնվել է Թուրքիայում հայ համայնքի ականավոր անդամների կողմից և դարձել էր մշակութային կենտրոն:

Որբանոցը հիմնովին քանդելուց փրկվեց վերջին րոպեին, երբ այն հանձնեցին հայկական հիմնադրամին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում